Լեհաստանը վնասներ է կրում երկրից ԵՄ այլ երկրներ աշխատուժի «փախուստի» պատճառով: Որոշ շրջաններում երկրի բնակչության մեծ արտահոսքի պատճառով տեղի ձեռնարկատերերը չեն կարողանում գտնել շինարարների, հսկիչների, վաճառողների և հավաքարարների: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Կադրերի պակասի խնդիրը լուծելու համար իշխանությունները որոշել են աշխատանքի ընդունել այլ երկրներից ներգաղթյալներին: Սակայն ներկա դրությամբ Լեհաստան ներգաղթած մարդիկ կազմում են երկրի բնակչության 1 տոկոսը:
Բացի այդ, լեհերի զանգվածային արտագաղթի պատճառ են դարձել սոցիալական ապահովության ոլորտի խնդիրները:
Ըստ մասնագետների` առաջիկա 25 տարում Լեհաստանը մոտ 3 մլն մարդու կկորցնի:









































