2012-ի նոյեմբերին Նիժեգորոդի շրջանում կատարվել է երեխայի դաժան սպանություն: Մայրը կացնահարել է հարազատ որդուն, որից հետո նրա մարմինը նետել է լիճը: Ոստիկանությունում նա հայտարարել է, որ նման քայլի է գնացել ամուսնու նկատմամբ վրեժից դրդված, քանի որ ամուսինների միջև հաճախ են վիճաբանություններ եղել:
Ամուսինը հայտնել է, որ իր կինն ինչ-որ կրոնական կազմակերպության անդամ է և պատրաստվում էր աշխարհի վերջին:
НТВ-ի փոխանցմամբ` կինը քննիչներին պատմել է, թե ինչու է գնացել նման սարսափելի քայլի և սպանել հարազատ որդուն:
Քննիչների խոսքով՝ մեղադրյալը պատմել է, որ որդուն սպանելու օրն ինքը պատրաստվել է երեկոյան աղոթքի, իսկ երեխան խանգարել է նրան աղոթել և նա որոշել է վերացնել այդ «խոչընդոտը»:
Կինը վերցրել է երեխային, տարել լճի մոտ և սպանել նրան:









































