ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թթվածնային ռեֆլյուքսի դեմ բուժում կստանա: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահը հետազոտվում է՝ մրսածության հետ կապված: Այդ նպատակով Օբաման այցելել էր Մերիլենդ նահանգում գտնվող Ուոլթեր Ռիդի անվան ռազմական հոսպիտալ:
Շաբաթ առավոտյան բժիշկը զննել է ԱՄՆ ղեկավարի կոկորդը։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Օբաման բողոքում էր կոկորդի հատվածում ցավերից:









































