Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Գյումրիում 3000-ից ավելի ընտանիք անժամկետ և անհույս տառապում է տնակային ավաններում

«Երկրաշարժից 26 տարի է անցել, բայց մենք չենք մոռացել դրա մասին, քանի որ անընդհատ աչքներիս առաջ են քանդված շենքերը, ավիրված փողոցները։ Ամեն ինչ նույնն է մնացել։ Ուրախ, կենսուրախ, անեկդոտների քաղաք Գյումրին այլևս չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասում է գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված վիճակի պատճառով Գյումրիում այլևս մարդ չի մնացել։ Այստեղ արտագաղթի տեմպն ավելի մտահոգիչ է։ Մեր զրուցակցի խոսքով՝ օրական 4-5 միկրոավտոբուս է դուրս գալիս Գյումրիից։ Գյումրեցիները իրենց ընտանիքը սովից փրկելու վերջին հույսով հավաքում են ունեցած-չունեցածը և անվերադարձ լքում աղետի գոտին։ «250 հազարանոց Գյումրիից որ մի 60 հազարը մնացած լինի, շատ լավ է»,- ասում է Նախշքարյանը։

Վերջինիս խոսքով՝ վերջին շրջանում մի ուշագրավ միտում էլ է նկատվում. մարդիկ, որոնց հայրենի քաղաքում պահում էր միայն ծնողների, բարեկամների գերեզմանները, վերադառնում են արտերկրից, արտաշիրիմում են հարազատների գերեզմանները և տանում իրենց հետ, որպեսզի այլևս չվերադառնան։

Նախշքարյանի խոսքով՝ Գյումրիում վիճակն այսքան սրվեց, քանի որ համատարած գործազրկություն է։ «Առաջին պատճառը գործազրկությունն է, և հետո՝ մարդիկ սովորեցին ձրիակերությանն, երբ շատ քաղաքական կուսակցություններ, առանձին անհատներ՝ մարդկանց իրենցով դարձնելու մոլուցքով տարված, նրանց այս օրը հասցրին»,- ասում է բլոգերը՝ հավելելով. «Կարելի է տուն չունենալ, բայց աշխատանք չունենալը սարսափելի է։ Եթե մարդ աշխատանք ունենա, երբեք սոված չի քնի։ Սա պետական մոտեցման խնդիր է, բայց իշխանական վերնախավից ոչ ոք չի մտածում հանրապետության երկրորդ քաղաքի մասին։ Սա է իրականությունը»։

«Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը ևս տեսնում է իշխանությունների մեղքը։ Թումասյանն ինքն է տարբեր հովանավորների միջոցով ձմռանը ցախ բաժանում տնակային ավաններում ապրող ընտանիքներին, մինչդեռ այդ ընտանիքների հոգսը հենց իշխանություններինն է։ «Բայց իշխանությունները չեն պատկերացնում՝ իրականում ինչ վիճակ է այստեղ։ Պատկերացում չունեն, որովհետև ցանկացած մարդ, ով տեսներ այս վիճակը, և եթե անգամ քարսիրտ լիներ, կհասկանար, որ այս ընտանիքներին օգնություն է պետք»,- ասում է Թումասյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները նախկինում խնդիրը լուծելու համար «շատ հիմար ծրագիր իրականացրեցին», որը կոչվում էր ԲԳՎ։ Բնակարանի փոխարեն գումար բաժանեցին, որը ընտանիքները տարբեր կարիքների համար ծախսեցին և արդյունքում ոչ բնակարան ունեցան, ոչ էլ կունենան հետագայում, քանի որ դրա արդյունքում այլևս անօթևան չեն համարվում։ Արդյունքում 3000 ընտանիք անժամկետ, անհույս շարունակելու է տառապել տնակային պայմաններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում