Sunday, 05 07 2026
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար

Երեխաների հետ կապված ամենաարտասովոր ավանդույթներն ու սովորույթները

Ստորև ներկայացված որոշ ավանդույթներ կարող են զվարճալի ու հետաքրքիր թվալ, իսկ մյուսներն իրենց հերթին՝ բավականին տարօրինակ ու դաժան:

10. Նորածիններին եռացող կաթի մեջ լողացնելը

Топ-10: Самые необычные традиции и обычаи, связанные с детьми

Կարահա Պուժանը հին ավանդույթ է, որը կիրառվում է Հնդկաստանի մի շարք շրջաններում: Համաձայն այդ ավանդության՝ հայրը պետք է նորածնին լողացնի եռացող կաթի մեջ: Ծեսը սովորաբար իրականացվում է տաճարներում: Սովորաբար կաթը եռացնում են կավե ամաններում, և երբ այն հասնում է եռման մակարդակի, հայրը երեխային մտցնում է մեջը, իսկ գլխին մեկ այլ կճուճով կաթ է լցնում: Այս ծեսի նպատակը երեխայի երջանիկ մեծանալն է:

9. Օ-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ փողոցում քնած նորածիններ

Топ-10: Самые необычные традиции и обычаи, связанные с детьми

Շվեդիայի բնակիչների համար սովորական բան է թողնել իրենց երեխաներին փողոցում քնել, նույնիսկ եթե դրսում ջերմաստիճանը օ-ից ցածր է: Չնայած մեզ համար դա կարող է վտանգավոր թվալ, սակայն շվեդ ծնողները չեն համաձայնի մեզ հետ: Ընդհակառակը, նրանք համարում են, որ սառը ջերմաստիճանին սովորելը կամրապնդի իրենց երեխաներին ու կպաշտպանի շատ հիվանդություններից: Ավելին, բաց երկնքի տակ քունն ավելի օգտակար է համարվում: Այդ սովորույթը բնորոշ է ոչ միայն ծնողներին, այլև շատ բժշկական կենտրոններ նույնպես կիրառում են այն:

8. Մինչև երեք ամսական հասակը նորածիններին չի կարելի դիպչել հողին

Топ-10: Самые необычные традиции и обычаи, связанные с детьми

Բալիում տարօրինակ ավանդույթ կա, որի համաձայն՝ մինչև 3 ամսական նորածնին արգելվում է դիպչել հողին: Պատճառն այն է, որ տեղի բնակիչները համարում են, թե այդ ամբողջ ընթացքում երեխան անբաժանորեն կապված է հոգու հետ և դիպչելով հողին, անպայման կպղծի այն: Բալիի շատ բնակիչներ այդ կանոնը սուրբ են համարում: Առաջին երեք ամիսները երեխաներն անցկացնում են իրենց ընտանիքի անդամների ձեռքերին: Ավելին, ամբողջ գյուղն օգնում է երիտասարդ հարսին կրելու այդ ծանր բեռը:

7. Պորտալարի պահպանում

Топ-10: Самые необычные традиции и обычаи, связанные с детьми

Ճապոնիայի մշակույթում պորտին մեծ նշանակություն է տրվում: Մայրերն իրենց երեխաների պորտալարերը պահում են հատուկ տուփի մեջ, որոնք կոչվում են Կոտոբուկի Բակո: Համաձայն հնագույն լեգենդի՝ այդ ավանդույթը ծնվել է այն ժամանակ, երբ կանայք ցանկացել են ինչ-որ բան թողնել ի հիշատակ ծննդաբերության: Տուփի ներսում սովորաբար տիկնիկ է լինում, որը խորհրդանշում է երեխային, իսկ պորտալաը սովորաբար պահում են տիկնիկի մեջ:

6. Սառը ջրով լողացնելը

Топ-10: Самые необычные традиции и обычаи, связанные с детьми

Գվատեմալայում սովորական երևույթ է, որ երեխաներին լողացնում են սառը ջրի մեջ: Մայրերը հավատում են, որ դա օգուտ կբերի իրենց երեխաներին: Նման լոգանքները սովորաբար օգնում են ազատվել ցանից և նորածինների քունն ավելի ամուր են դարձնում:

5. Երեխաներն իրենք են կանխատեսում իրենց ապագան

Топ-10: Самые необычные традиции и обычаи, связанные с детьми

Հայաստանում հաճախ հնարավոր է հանդիպել բավականին էքսցենտրիկ արարողության, որը կոչվում է Ակրա հատիկ: Այն սովորաբար անցկացնում են, երբ աճում է երեխայի առաջին ատամը: Երեխային նստեցնում են սեղանի վրա, որտեղ բազմաթիվ առարկաներ կան դրված՝ գիրք, դանակ, մկրատ և այլն: Համարվում է, որ առաջին առարկան, որին կձգվի փոքրիկը, որոշում է նրա ապագան: Օրինակ, եթե երեխան ձգվի դեպի դանակը, ապա նա կարող է վիրաբույժ դառնալ, եթե գրքին, ապա քահանա, իսկ եթե փողին՝ ուրեմն բանկիր: Արարողությանը մասնակցում են միայն կանայք, իսկ հյուրասիրության համար տրվում է միայն քաղցրավենիք:

4. Երեխաներին ստիպում են լաց լինել

Топ-10: Самые необычные традиции и обычаи, связанные с детьми

Ճապոնական Նակիզումո փառատոնն անցկացվում է ամեն տարի ապրիլին Սենսո-ձի տաճարում: Այս տոնակատարության ընթացքում երեխաների լացի մրցույթ է կազմակերպվում: Մասնակից երեխաների ծնողները համարում են, որ ծեսն ապագայում նրանց առողջություն կտա ու կքշի չար ոգիներին: Ռինգ են բարձրանում սումոյի երկու մարզիկներ, նրանց տալիս են մեկական երեխա, և նրանցից որն առաջինը ստիպի երեխային լաց լինել, կլինի հաղթողը: Եթե երեխաները միաժամանակ են լաց լինում, հաղթող է ճանաչվում այն մեկը, ում երեխան ավելի բարձր է լաց լինում:

3. Թքել երեխաների վրա

Топ-10: Самые необычные традиции и обычаи, связанные с детьми

Սովորաբար նորածին տեսնելիս սկսում են հիանալ նրանով, բայց Բուլղարիայում այլ կերպ է: Գովաբանական խոսքերից հետո այստեղ երեխաներին սպասվում է թուքը: Այս յուրօրինակ արարողությունն ուղղված է երեխաներին չար աչքից պաշտպանելուն:

2. Ցատկ երեխաների վրայով

Топ-10: Самые необычные традиции и обычаи, связанные с детьми

Բոլոր ծնողներն իրենց երեխաներին լավագույնն են մաղթում, բայց քչերն են համաձայնում հանուն դրա նրանց կյանքը վտանգի ենթարկել: Բայց իսպանական Կաստրիլո դե Մուրսիա գյուղում համարում են, որ շատ ծնողներ այստեղ մասնակցում են ավանդական արարողությանը, երբ նորածինների վրայով ցատկում են մեծահասակները: Այդ կերպ նրան ճանապարհում են դեպի լավ կյանք: Այդ ավանդույթը սկսվում է 1621-ից: Այն մարդը, որը ցատկում է նորածինների վրայով, կերպարանավորում է սատանային: Ցատկելով՝ նա ցրում է չարիքը երեխաների վրայից: Գործողությունները սովորաբար տեղի են ունենում կենտրոնական հրապարակում, որտեղ երեխաներին նստեցնում են ներքնակի վրա: Բարեբախտաբար, մինչ օրս հայտնի չէ ոչ մի դժբախտ դեպք՝ կապված այս արարողության հետ:

1. Երեխաների դուրս նետումը տաճարի տանիքից

Топ-10: Самые необычные традиции и обычаи, связанные с детьми

Որոշ հնդկացիներ թույլ են տալիս իրենց երեխաներին նետել տաճարների տանիքից, որոնց բարձրությունը երբեմն հասնում է 20 մետրի: Այդ տարօրինակ ավանդույթը ծնվել է դեռ 500 տարի առաջ և կիրառվում է մինչ օրս: Շատերը հավատում են, որ այն առողջություն ու հաջողություն կբերի իրենց երեխաներին: Որպեսզի վատ բանի մասին չմտածեք, հարկավոր է պարզություն մտցնել. սովորաբար ներքևում սավան է ձգվում, որտեղ էլ վայրէջք է կատարում նորածինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում