Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Չպետք է թույլ տալ, որ ամեն ցանկացող հանկարծ թափանցի գիտության ոլորտ. տնտեսագիտության դոկտոր

Բոլոնյան գործընթացին միանալն առաջին հերթին նշանակում է համադրելի դառնալ հատկապես արևմտյան կրթական համակարգին, և մեր խնդիրը պիտի լինի ոչ միայն զանազան միջոցառումների անցկացումը, այլև իսկապես կոնկրետ գործնական քայլեր կատարելը մեր կրթության որակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, տնտեսագիտության դոկտոր Յուրի Սուվարյանը:

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ առաջին քայլն այն կլինի, որ մեր կրթության շրջանակներն ու որակը համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:

«Մենք կարող ենք ունենալ լավ կրթական ծրագրեր, ուսումնական պլաններ, մասնագիտությունների լավ ցանկ, սակայն վերջին հաշվով կթությունն իրականացնողը լսարանում գտնվող դասախոսն է, և մենք պետք է ունենանք պատրաստված դասախոսներ, որոնք իրենց մակարդակով ևս պիտի համապատասխանեն միջազգային չափանիշներին, և կիրառենք կրթության ժամանակակից տեխնոլոգիաներ: Պատմության գիրկն են անցել «դասախոսություն-կավիճ-սրբիչ» հին տեխնոլոգիայով ուսուցման եղանակները: Նոր տեխնոլոգիաներ են պետք, որոնք ուսանողներին կտան և՛ կայուն գիտելիքներ, և՛ գործնական կարողություններ՝ դրանք իրենց աշխատանքում դրսևորելու համար: Նույնը պիտի վերաբերի նաև գիտական ոլորտին»,- ասաց Սուվարյանը՝ հավելելով, որ, մյուս կողմից, ակադեմիական ազատությունները, որ տվել են մեր բուհերին, վերաբերում են և բարձրագույն կրթության ամբողջ համակարգին, նաև գիտական աստիճանաշնորհմանը. «Գիտական աշխարհը պիտի բարձր գնահատի գիտնականի հեղինակությունը, թույլ տա գիտության շարքերը մտնել միայն նրանց, որոնք ծնված են գիտության համար»:

Դիտարկմանը, թե վերջերս շատ մատչելի է դարձել թեկնածուական պաշտպանելու գործընթացը, երբ տեսնում ենք, որ շատ պաշտոնյաներ ու նրանց որդիներ են գնում դեպի գիտություն և կարծես գիտության արժեքը գցում են, Սուվարյանն արձագանքեց. «Գիտական հանրությանն է վերապահված գիտական աստիճան շնորհելու իրավունքը: Նրանք պիտի խստացնեն պահանջները և թույլ չտան, որ ամեն ցանկացող, որ ծնված չէ գիտության համար, հանկարծ թափանցի գիտության ոլորտ: Հետո այդ մարդիկ մտնում են լսարաններ: Եթե մարդ ունի գիտական աստիճան, բայց առաքելություն չունի գիտության մեջ, նա չի կարող լսարանում լավ աշխատել, լավ կադրեր պատրաստել: Սրանք փոխկապակցված հարցեր են, և գիտական հանրությունը պիտի ձգտի, որ թե՛ կրթությունը, թե՛ գիտությունն ունենան բարձր հեղինակություն և դիպլոմներ չշռայլեն մարդկանց, որոնք դրան արժանի չեն»:

Անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանում այս տարի ոչպետական բուհերը շատ քիչ դիմորդ են ունեցել, Սուվարյանն ասաց. «Անկախության հենց առաջին տարիներին լիբերալ վերաբերմունք դրսևորվեց, և իրավասու էին այն մարմինները, որոնք թույլ տվեցին ստեղծել մասնավոր բուհեր: Բայց հարցն այն է, որ այդ մասնավոր բուհերը, ցավոք, մեծ հաշվով չկայացան: Նրանք չունեցան իրենց նյութատեխնիկական համապատասխան բազան, չկարողացան իրենց համար կադրեր պատրաստել, ու եթե չկային այդպիսիք, չէր ապահովվում նաև կրթության որակը:

Հիմա որոշվեց, որ և՛ պետական, և՛ ոչպետական բուհերը կադրեր ընտրեն ընդհանուր քննությունների արդյունքներով, որի պատճառով մասնավոր բուհերը չկարողացան կադրեր ստանալ: Այսինքն՝ մարդիկ չցանկացան գնալ այդ բուհեր, ինչը մասնավոր բուհերի խնդիրն է»:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում