Գերմանիայում մանկական բարեգործական հիմնադրամը Ծննդյան տոներին նվիրված երգերով 50 հազար օրինակ ձայնասկավառակ է տարածել, որտեղ երգերի անվանումները փոխարինված են եղել նացիստական երգերի անվանումներով, որոնք կատարել են երիտասարդական նացիստական «Հիտլերյուգենդ» շարժման անդամները:
Բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ անվանումները կարող է փոխված լինեն ցանցահենների հարձակումների արդյունքում:
Հիմնադրամի մամուլի խոսնակ Ռոջեր Դամմն ափսոսանք է հայտնել կատարվածի համար և նշել է, որ իրենք տեղյակ չեն, թե դա ինչպես է կատարվել և պատասխանատվություն չեն կրում այդ ամոթալի արարքի համար:
Երրորդ ռեյխի ժամանակ «Հիտլերյուգենդը» եղել է երիտասարդական ռազմականացված նացիոնալ-սոցիալիստական կազմակերպություն:










































