Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 14-րդ տուրի շրջանակներում «Էլչե»-ն հյուրընկալել էր «Ատլետիկո»-ին:
Հանդիպման ընթացքում մադրիդցիները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:
Այսպիսով՝ «Ատլետիկո»-ն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 32-ի և մրցաշարային աղյուսակում շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած կատալոնական «Բարսելոնա»-ին: Վերջինս իր ակտիվում ունի 31 միավոր:
«Էլչե» – «Ատլետիկո»՝ 0:2
0:1 Խիմենես (16′), 0:2 Մանջուկիչ (53′)








































