Նյույորքցի նկարչուհի Ջեսիկա Սիսքինը սովորական բրնձի հատիկներից պատրաստում է իսկական գլուխգործոցներ՝ գրում է kedem.ru կայքը:
Դրանց անհրաժեշտ ձև պարգևելու համար նկարչուհին նրանց ավելացնում է պաստեղ, յուղեր և սննդային ներկեր: Արդյունքում ստացվում են գեղեցիկ ուտելի արձանիկներ, որոնք պատկերում են տարբեր մուլտֆիլմերի հերոսների, կենցաղային իրեր և այլն:
Պետք է նշել, որ Ջեսիկան ոչ միայն հաճույք է ստանում իր աշխատանքից, այլև գումար է վաստակում դրանց դիմաց: Նկարչուհու հաճախորդներն են նրա ընկերները և ծանոթները, ովքեր ցանկանում են ունենալ հարազատների կամ ընտանի կենդանիների արձանիկները, ինչպես նաև տարբեր ընկերություններ, որոնք ցանկանում են ունենալ իրենց ընկերության ուտելի տարբերանշանները:








































