Միացյալ հրապարակը պետք է դառնա ամբողջական` քաղաքական և քաղաքացիական ուժերի մասնակցությամբ: Պետք է հասկանալ, որ համատեղ աշխատանքով կկարողանանք արդարացնել ժողովրդի հույսերը: Մենք դեկտեմբերի 10-ին կլինենք Ազատության հրապարակում: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով առաջիկայում սպասվում են ճակատագրական մի քանի ամիսներ: Մեզ արտահերթ լուծումներ է պետք: