Friday, 07 06 2024
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին

Թուրքիան Ռուսաստանի միջոցով կչեզոքացնի Հայաստանին. Արա Պապյան

Ես հենց այն փորձագետների թվին եմ պատկանում, որոնք բացասական ակնկալիքներ ունեն Ռուսաստանի նախագահի Անկարա այցից: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

«Կարծում եմ՝ առաջին խնդիրը, որ Թուրքիան իր համար կլուծի, Ռուսաստանի միջոցով Հայաստանին հնարավորինս չեզոքացնելն է: Այսինքն` այնպես անել, որ Ցեղասպանության 100-ամյակի, իրենց խոսքով, «հայկական ցունամին» տեղի չունենա: Մենք տեսնում ենք, որ այդպես էլ լինում է. այսօր տեղի է ունենում Ցեղասպանության 100-ամյակի քաղաքական էության պարպում, և այն միջոցառումների շարքի վերածում՝ համերգներ, մրցույթներ, ցուցահանդեսներ և այլն: Սրանք գուցեև անհրաժեշտ են, բայց բավարար չեն: Եթե 100-ամյակին մենք որպես պետություն հանդես չգանք քաղաքական օրակարգով և հստակ չդնենք հարցերը, թե ինչ ենք ուզում, ինչի հիման վրա ենք ուզում, ինչի համար ենք ուզում, ապա Ցեղասպանության 100-ամյակը կլինի սովորական միջոցառում»,-ընդգծեց նա:

Հարցին, թե հիմա Հայաստանն ի՞նչ է ուզում և ինչպես պիտի հասնի իր ուզածին, Պապյանը պատասխանեց. «Ես չեմ կարող պետության կողմից խոսել: Իմ անունից կարող եմ ասել, որ մենք ուզում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում: Դա կարող է լինել երկու ձևով. մեկը նախկին Արևելյան Հայաստանի տարածքի վրա ուղղակի ինքնիշխանության հաստատում, երկրորդը՝ Վիլսոնյան Հայաստանի տարածքների վրա մեր իրավունքների վերահաստատում: Այսինքն մենք որոշակի իրավունքներ ենք ամրագրում, հնարավորություններ ենք ստանում, որը կլուծի Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ տարածքային մասով: Մենք ուզում ենք հատուցումներ ազգային, եկեղեցական գույքի դիմաց, և նաև ուզում ենք, որ ընտանիքներն ու անհատները, որոնք տուժել են ցեղասպանությունից, ստանան համարժեք հատուցումներ»:

Անդրադառնալով փաստին, որ Ռումինիայի դեսպանը օրերս անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել Հայոց ցեղասպանության հարցը համեմատելով նույնասեռականության հետ և ասելով, որ ամեն մեկն իր արժեքներով է նայում իրականությանը, քաղաքագետը նկատեց. «Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Եթե դուք չունեք ներքին քաղաքականության մեջ հարգանք օրենքի, քաղաքացու իրավունքների նկատմամբ, օտարները, այդ թվում դեսպանները դա տեսնում ու նույնկերպ շարունակում են: Ինչու դեսպանը, որը որևէ պարտավորություն չունի այդ հասարակության նկատմամբ պիտի իրեն ավելի ճիշտ պահի, քան հասարակության կողմից ընտրված պատգամավորները: Մեր պատգամավորներն ավելի լավ արտահայտություններ չեն անում մեր ժողովրդի ու հայրենիքի մասին: Իհարկե այստեղ կա նաև դեսպանի սխալ վարքագիծը, բայց դա այլ հարց է: Ես վստահեցնում եմ, որ եթե մեզ ճիշտ դրսևորենք ոչ մի դեսպան իրեն այդպես չի պահի: Եթե պատգամավորն ասում է, որ մենք սովից կսատկենք, միշտ ինչ-որ մեկի լծի տակ ենք եղել, ավելի լավ է ռուսի լծի տակ լինենք, էլ ի՞նչ սպասես օտարից: Այդ մարդիկ տարրական պատմություն չգիտեն, որ Հայաստանը հաջողություններ է արձանագրել այն ժամանակ, երբ Հարավային Կովկասում Ռուսաստանի դերը թուլացել է»:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում