Կատալոնական «Բարսելոնա»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Լիոնել Մեսսիի հացեին:
«Մեսսին պետք է ստանա ոչ միայն «Ոսկե գնդակ»-ը: Նա արժանի է գոյություն ունեցող բոլոր տիտղոսներին: Ցնցող է ամեն օր տեսնել Մեսսիին ու մարզվել նրա հետ:
Հնարավոր է` նա լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Այո, կան Պելեն, Մարադոնան, բայց Մեսսին ունիկալ է»,- իր թվիթերյան էջում գրել է Ռակիտիչը:









































