Մադրիդի «Ռեալ»-ի գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան 2015թ. ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ:
Լոնդոնի «Արսենալ»-ը, ինչպես մի շարք անգլիական գրանդեր, հետաքրքրվում է ֆուտբոլիստի ծառայություններով: Այնուամենայնիվ, «Արսենալ»-ն առայժմ հստակ քայլեր չի ձեռնարկում Խեդիրայի տրանսֆերի ձեռքբերման համար:
Goal.com-ը ներկայացրել է հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական ծաղրանկարը, որտեղ Արսեն Վենգերը ցանկանում է Խեդիրային շահել վիճակախաղով:








































