Friday, 07 06 2024
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես

Դոլարի հետ կապված խուճապը մեծ է հատկապես մարզերում՝ վարկառուների շրջանում

Թեև այսօր դոլարի կուրսը քիչ թե շատ կայունացել է, սակայն բանկերը դեռևս խուսափում են ազատ դոլար վաճառել, որի գնորդներն օր օրի շատանում են: Քաղաքացիների հետ զրույցում պարզեցինք, որ շատ դժվարությամբ, մի քանի բանկ մտնելուց հետո է իրենց հաջողվում դոլար վաճառել կամ գնել: Օրինակ «Բիբլոս» բանկում երեկ դոլարի վաճառք չէր իրականացվում: Իսկ առհասարակ, այս բանկում արտարժույթ վաճառում են միայն այն մարդկանց, ովքեր իրենց բանկի հաճախորդներն են:

Դոլարի կուրսի փոփոխությունից առաջացած աժիոտաժն ավելի մեծ է բանկերի հատկապես մարզային մասնաճյուղերում: Բանկերից մեկի մարզային մասնաճյուղի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ հատկապես մասնաճյուղերում իրավիճակն ավելի անկանխատեսելի է: «Բնականաբար, մենք չենք կարող ստեղծված վիճակում ազատ արտարժույթի առքուվաճառք իրականացնել, քանի որ, դժվարանում ենք շատ արագ կուրս ճշտել: Իսկ դոլարի կուրսը, հայտնի է, որ գրեթե 30 րոպեն մեկ փոխվում է: Սպասում ենք գլխամասից եկող ճշտումներին և նոր միայն կողմնորոշվում ենք, թե ինչքանով վաճառենք, կամ, առհասարակ, այդ պահին վաճառե՞նք, թե՛ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը:

Մարզերում խուճապը մեծ է ոչ միայն դոլարի փոխանակում իրականացնող քաղաքացիների, այլև դոլարով վարկ վերցրածների շրջանում: Նրանք դեռ չեն կողմնորոշվում, թե հաջորդ ամիս դոլարը որքան կբարձրանա, և իրենք, փաստորեն, ստիպված կլինեն ավելի շատ վճարել, քան մինչ այդ վճարում էին: «Այ բալամ, առանց այդ էլ տոկոսի տակ ճռռում ենք, էս դոլարի բարձրացումն էլ լրիվ մեր տունը կքանդի: Հերիք չի՝ էդքան տոկոս ենք տալիս, վարկն ենք փակում, հիմա էլ ավելի շատ պետք է տանք, համարյա 10-20 տոկոս: Չգիտեմ՝ մեր վերջը ինչ կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեց վայոցձորցի Արամայիս Վարդանյանը՝ հավելելով. «Մենակ գիտեմ, որ էս վիճակը պետք է հնարավորինս շուտ կարգավորել, մարդիկ մեղք են: Էս թանկացումների ձեռն էլ կրակն ենք ընկել, դրան էլ որ գումարվի էս ամեն ինչը, լրիվ խայտառակ վիճակում կհայտնվենք»:

Մեր մեկ այլ զրուցակից, որը ևս բավականին մեծ դոլարային վարկ ուներ, արդեն իսկ տեղեկացրել էր արտասահմանում գտնվող իր հարազատներին ստեղծված վիճակի մասին, որպեսզի հաջորդ ամիս գումար ուղարկելուց հաշվի առնեն նաև այդ հավելումները: «Բա ի՞նչ անեմ, իմ չնչին աշխատավարձով չգիտեմ՝ որ մեկը հասցնեմ: Գազը թանկացավ, լույսը թանկացավ, ուտելիքը, ամեն ինչ թանկացել է, հիմա էլ վարկի տոկոսները թանկացան: Ստիպված ասել եմ, որ դրսից բարեկամներս մի քիչ օգնեն: Էս վիճակ չի, որով մենք ապրում ենք»,- դժգոհեց մեր զրուցակիցը:

Նշենք, սակայն, որ այսօր երեկվա համեմատությամբ դոլարի փոխարժեքը որոշակիորեն նվազել է: Այն այսօր կազմում է միջինը 450 դրամ 1 դոլարի դիմաց: Տնտեսագետները, սակայն, դժվարանում են ասել, թե վաղն ինչ է սպասվում, կշարունակվի՞ դոլարի արժեքի բարձրացումը, թե՞ ոչ: «Կանխատեսումն ամենաանշնորհակալ գործն է: Մանավանդ Հայաստանում, որտեղ դոլարի գնի բարձրացումը մեր տնտեսության հետ ընդհանրապես կապ չունի: Այլ ազդակների հետ կապված է փոփոխությունը կատարվում, հետևաբար, որքան էլ տնտեսագետ լինես, հնարավոր չէ ասել, թե ինչ է սպասվելու»,- մեզ հետ զրուցելիս ասաց բանկի աշխատակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում