Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու գործում Աֆրիկայի հետ համագործակցության անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է The Fanancial Times-ը: Վարչապետ Ռենցին այդ մասին ասել է դեպի Ալժիր այցի ընթացքում:
«Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունները հատուկ կարևորություն են ձեռք բերում»,- ասել է Ռենցին:
Իտալիան ներկրում է գազի 90 տոկոսը, որից 46 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:
«Աշխարհաքաղաքական անկայունության շրջանում Էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացիան դառնում է առավել կարևոր թեմա»,- ասել է բարձրաստիճան իտալացի պաշտոնյաներից մեկը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարող շարունակել «Հարավային հոսքի» իրականացումը, այդ թվում՝ ԵՄ-ի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով:









































