Friday, 07 06 2024
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին

Քաղաքական ուժերն էլ արտագաղթեցին

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի համընդհանուր վավերացումը քաղաքական դաշտում, ըստ էության Հայաստանի, այսպես կոչված, ներքաղաքական կյանքում առարկայական է դարձնում մի հարց՝ 2017-18 թվականների ընտրական փուլում Հայաստանի իշխանության ի՞նչ դասավորության է հավանություն տալու Մոսկվան, ի՞նչ ստատուս քվո է նպատակահարմար գտնելու Պուտինը, եթե իհարկե՝ Պուտինը մինչ այդ կարողանա պահպանել իր իշխանությունը:

Այստեղ, անշուշտ, կան լուրջ խնդիրներ, և անկասկած հիմքեր ունեն այն փորձագետները, որոնք կարծում են, որ Պուտինը չի կարող երկար պահել իշխանությունը Ռուսաստանում: Այնուամենայնիվ, առաջնորդվելով ներկա իրողությամբ՝ կարող ենք արձանագրել, որ ներկայումս հարցը դրված է այդ կերպ՝ ինչ իշխանություն է պատկերացնելու Պուտինը Հայաստանում:

Նրանք, ովքեր կողմ են հանդես եկել Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, ըստ էության ընդունել են խաղի այդ կանոնները, այսինքն՝ համակերպվել են Պուտինի որոշմանը սպասելուն կամ Պուտինի համակրանքին արժանանալու մրցույթին մասնակցելուն: Այս ընթացքում Հայաստանի ներքաղաքական պայքարը հանգելու է հենց դրան՝ թե ով ավելի համոզիչ կգտնվի և կկարողանա ՌԴ նախագահին համոզել, որ Ռուսաստանի համար առավել նպատակահարմար և կոմֆորտ է Հայաստանում հենց իր իշխանություն լինելը:

Այսինքն՝ պայքարն այլևս չի ընթանալու ուժի ցուցադրության տրամաբանությամբ, երբ ցույց կտրվի, որ կան մեծ զանգվածներ, ռեսուրսներ և այլն, ու ցանկացած պահի կարող են վերցնել իշխանությունը: Պուտինի հետ այդպիսի խաղեր խաղալը վտանգավոր կլինի: Պայքարն ընթանալու է առաջարկների տրամաբանությամբ, այսինքն՝ ՌԴ նախագահին կառաջարկվեն Հայաստանում Ռուսաստանի գերազդեցության ապահովագրության առավել նպաստավոր պայմաններ:

Այն արդեն իսկ այդ տրամաբանությունն է պարունակում, ինչի վկայությունն էլ հանդիսանում է ոչ իշխանական բևեռի ակտիվ հանրահավաքային շարժումից հրաժարումը: Այլ հարց է, որ հանրահավաքների կարիքն ունենա Պուտինը, եթե դժգոհ լինի Սերժ Սարգսյանի որևէ գործունեությունից: Հայաստանի ներքաղաքական կյանք կոչվածի ողջ տրամաբանությունը այսուհետ սրան է հանգում կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի ներքաղաքական կյանքն էլ դառնում է Ռուսաստանի ներքաղաքական կյանքի կցորդ, և որոշիչը լինելու են արդեն ոչ թե հայաստանյան զարգացումները, այլ զարգացումները Ռուսաստանում:

Այս ամենով հանդերձ, հասկանալի են այս միտումներին երկու ձեռքով հավանություն տված հայաստանյան հիմնական քաղաքական ուժերի դրդապատճառները: Վերջիվերջո, Հայաստանի բնակչությունը տեղափոխվում է Ռուսաստան, և տրամաբանական է, որ բնակչության հետևից պետք է Ռուսաստան տեղափոխվեն քաղաքական ուժերը՝ որտեղ ընտրողները, այնտեղ էլ նրանք:

 

Լուսանկարը` armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում