Մայամիում ժամանակակից արվեստի փառատոնի ընթացքում գողացել են արծաթե ափսեն, որը ստեղծել է իսպանացի քանդակագործ և նկարիչ Պաբլո Պիկասոն: Արվեստի գործն արժե մոտ 85 հազար դոլար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ ափսեն գողացել են դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը: Ոստիկանությունը դեռևս հանցագործության վկաների չի գտել, տեսախցիկների տեսագրությունների դիտումը ևս արդյունք չի տվել:
Գողացված ափսեն, որի վրա պատկերված են «ժպտացող դեմք ու ձեռնափեր», կոչվում է Visage aux mains և 20 առարկաներից բաղկացած շարքից է, որոնք Պիկասոն ստեղծել է 1956-ին:









































