Լոս Անջելեսում ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, որոնք կասկածվում են Վեսթչեսթեր արվարձանում Nordstrom Rack խանութը կողոպտելու ժամանակ 14 մարդու պատանդ վերցնելու մեջ` հաղորդում է The Los Angeles Times-ը:
Ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է միայն, որ ձերբակալվել են երկու կասկածյալներ, առաջինը` հունվարի 11-ին, իսկ երկրորդը՝ հունվարի 12-ին:
Քննիչները հրաժարվել են մեկնաբանել, թե ինչպես է տեղի ունեցել ձերբակալությունը: Չեն հաղորդվում նաև կասկածյալների տվյալները:
Դատախազությունը մեկ շաբաթվա ընթացքում պետք է որոշում կայացնի` նրանց դեմ մեղադրանք հարուցվո՞ւմ է, թե՞ ոչ:
Կողոպուտը, որին մասնակցել են ենթադրյալ հանցագործները, տեղի է ունեցել հունվարի 10-ին: Կողոպտիչները պատանդ են վերցրել խանութի 14 աշխատակիցների: Ոստիկանությանը հաջողվել էր նրանց ազատ արձակել միայն չորսուկես ժամ հետո: Պատանդներից երեքը տուժել են. աղջիկներից մեկը ենթարկվել է սեքսուալ բնույթի բռնության, մյուսը վերքեր է ստացել պարանոցի հատվածում, իսկ երրորդ պատանդին հարվածել են ատրճանակով: Այժմ նրանց առողջական վիճակը կայուն է:
Հայտնի չէ, թե հանցագործներին ինչպես է հաջողվել փախչել խանութից:









































