Սաուդյան Արաբիան Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի թեկնածությունն է առաջարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար` հաղորդում է Trend գործակալությունը:
Ռազմավարական հետազոտությունների սաուդյան կենտրոնի ղեկավար Անվաշ Աշքին նշել է, որ Իհսանօղլուն զգալի հաջողությունների է հասել ԻՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, մասնավորապես` քաղաքական, հումանիտար և մշակութային ոլորտներում: Նրա կարծիքով՝ այդ պատճառով Իհսանօղլուն հարմար թեկնածու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար:
Նշենք, որ Էքմելեդին Իհսանօղլուն Իսլամական համագործակցություն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2005թ.-ից: Նա ավարտել է Կահիրեի «Այն Շամս» համալսարանը, 1966-1970-ական թթ. նույն համալսարանում դասավանդել է թուրքերեն և գրականություն: 1984-2000-ական թթ. դասավանդել է Ստամբուլի համալսարանի պատմության ամբիոնում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի լիազորություններն ավարտվում են 2016թ. հունիսի 21-ին:










































