Ուրմիա լճի չորացման հետևանքով ամբողջությամբ ամայացել են լճի հարակից 50 բնակավայրեր:
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Իրանի խորհրդարանին տեղեկացրել է պատգամավոր Նադիր Ղազիփուրը:
Պատգամավորը հայտարարել է, որ լճի չորացման հետևանքով դրա շուրջը գտնվող տարածքները դարձել են բնակության համար ոչ պիտանի:
«50 բնակավայրերի ոչ մի բնակիչ այնտեղ չի ապրում: Մարդիկ ստիպված են լքել իրենց բնակավայրերը»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ լճի վերականգնման համար անհրաժեշտ են միլիարդավոր դոլարներ: