Մադրիդում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ` ընդդեմ առողջապահության համակարգի բարեփոխումների: Ակցիաներին մասնակցել է մի քանի հազար մարդ: Բարեփոխումներով նախատեսվում է մասնավորեցնել մի քանի հիվանդանոցներ և բժշկական կենտրոններ:
Իսպանիայի իշխանությունները բարեփոխումները անհրաժեշտ են համարում` բյուջեի պակասուրդը հաղթահարելու համար, իսկ արհմիությունները համոզված են, որ առողջապահությունը պետք է անվճար լինի:






































