Միլիոնավոր հնդիկ ուխտավորներ սկսել են միավորվել Ալլահաբադ քաղաքի մոտ Կումբհա-մելա արարողության նախօրեին, որը տեղի է ունենում 12 տարին մեկ անգամ:
Երկուշաբթի հազարավոր մարդիկ ժամանել են Գանգես և Յամուն գետերի հատման կետ: Եվս 10 մլն մարդ, ինչպես սպասվում է, կժամանեն առաջիկա օրերին:
2001թ.-ին Կումբհա-մելայի ընթացքում մասնակցել է 40 մլն ուխտավոր, ինչը այդ միջոցառումը ամենամարդաշատն է դարձրել մարդկության պատմության ընթացքում:
55-օրյա տոնակատարության ընթացքում քաղաք այցելելու է 100 մլն մարդ:
Հինդուսները գտնում են, որ Գանգեսի ջրերը այդ օրերի ընթացքում մաքրում են բոլոր մեղքերը և կօգնեն հասնել փրկության:









































