ՀՐԴԵՀՆԵՐ
Մարտի 31-ին՝ ժամը 14.14-ին, ահա¬¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում՝ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի հարա¬կից «Կրիվոյ» կոչվող տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.58-ին, մարվել`15.08-ին:
Այրվել է 3 հա խոտածածկ տարածք:
…
Նույն օրը՝ժամը 14.42-ին, ահա¬¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ագարակ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել`17.55-ին:
Այրվել է Ս.Սուքիասյանին պատկանող տան առաստաղը` 1 քմ մակերեսով, կից անասնագոմի տանիքը` 60 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 350 հակ անասնակերը:
…
Նույն օրը՝ժամը 17.16-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ազա¬տեկ գյուղում` «Թեզխարաբ» կոչվող տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.38-ին, մարվել՝ 17.50-ին:
Այրվել է 0.5 հա խոտածածկ տարածք, 30 պտղատու ծառ և 20 ուռենի:
…
Նույն օրը՝ժամը 18.12-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սե-բաստիայի փողոցի թիվ 32/2 շենքի հարակից այգում:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատրվ խումբը եվ երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.29-ին, մարվել`18.31-ին:
Երկու օջախներում այրվել է 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
…
Նույն օրը՝ժամը 18.27-ին, ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խաչատրյան փողոցի թիվ 5 տան հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.32-ին, մարվել`18.40-ին:
Բաբախանյանին պատկանող հողամասում այրվել է 450 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
…
Նույն օրը՝ժամը 19.50-ին, ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 147 հասցեում` «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.50-ին, մարվել` 20.15-ին:
Այրվել է 4000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
…
Նույն օրը՝ ժամը 22.06-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյու¬ղի Արտաշատի խճուղի թիվ 4 հասցեում գտնվող կիսակառույց շինության հարևանու¬թյամբ խոտի դեզ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.24-ին, մարվել` 00.55-ին:
Այրվել է Գ.Միրզոյանին պատկանող 300 հակ անասնակերը:
…
Ապրիլի 1-ին՝ժամը 01.43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 15-րդ փողոցի թիվ 2 տան հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.04-ին, մարվել`02.13-ին:
Այրվել է Ա.Մնացականյանին պատկանող տան բակում գտնվող էլ.ենթակայանի ներսը` ամբողջու¬թյամբ և տա¬նիքը` 4 քմ մակերեսով:
ՎԱՅՐ Է ԸՆԿԵԼ
Մարտի 31-ին՝ ժամը 17.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Լուկաշինի փո-ղոցի թիվ 3 տան երրորդ հարկից մարդ է ընկել:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատրվ խումբը:
Տեղում պարզվել է, որ շինարարական աշխատանքներ կատարելիս երրորդ հարկից վայր է ընկել 1958թ.-ին ծնված Աշոտ Հա¬¬րությունյանը, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխ¬վել է ՛՛Ար¬մենիա՛՛ բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է
Մարտի 31-ին՝ ժամը 18.16-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 2 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 09 ՍՍ 399 պետահամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Սարգսյան, ծնվ. 1991թ.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց հատված և շրջվել:
Ավտոմեքենայում եղել են 4 ուղևոր, որոնցից 1991թ.-ին ծնված Արտաշես Փաշյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն (մյուս 3 ուղևորները չեն տուժել):
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԵԼ ԵՆ ՁՈՐԻՑ
Մարտի 31-ին՝ ժամը 20.20-ին, ահա¬զանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտ «Ձորագետ» կիրճը մարդ է ընկել, վնասել ոտքի հոդը և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Փրկարարների ուժերով մոտ 12 մ խորությամբ կիրճից դուրս է բերվել Ստեփանավան քա¬ղա¬քի Բաղրամյան փողոցի թիվ 2 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ,1994թ.-ին ծնված Վրույր Սուքիասյանը և հանձնվել հարազատներին:









































