Ամերիկացի երգչուհի Ալիշա Կիզը երգ է հրապարակել ի հիշատակ աֆրոամերիկացի Էրիկ Գարների, որը մահացել էր այն բանից հետո, երբ ոստիկանը նրա ձերբակալման ժամանակ արգելված խեղդող հնարք էր կիրառել:
Հուլիսին Նյու Յորքի ոստիկանության աշխատակից Դենիել Պանտալեոն ծխախոտների անօրինական առևտրի մեջ կասկածանքի հիմքով ձերբակալման ժամանակ խեղդել էր սևամորթ Էրիկ Գարներին: Նրա ձերբակալման տեսանյութը համացանցում հայտնվել էր շնորհիվ անցորդների ու մեծ վրդովմունք էր հարուցել հասարակության մեջ:
Նախօրեին Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանը հիմքեր չէր գտել մեղադրական եզրակացություն կայացնելու Գարների գործով, ինչը բողոքի մեծ ակցիաներ է առաջացրել քաղաքում:
«Մենք պետք է աղոթենք» (We Gotta Pray) երգը YouTube ում տեղադրվել է դեկտեմբերի 3-ին: Տեսաշարքը բաղկացած է բողոքի տարբեր ակցիաների լուսանկարներից: Տեսաահոլովակն ավարտվում է Գարների լուսանկարի ցուցադրությամբ, հայտնում է New York Times-ը:









































