Monday, 08 06 2026
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր

Ջոդի Ֆոսթերը հրապարակավ հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին

Ջոդի Ֆոսթերը «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ հրապարակավ հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: 50-ամյա դերասանուհու անսպասելի հայտարարությունը շոկի մեջ է գցել շատ ամերիկացիների և նրա մտերիմ ընկեր Մել Գիբսոնին:

Ջոդի Ֆոսթերը բեմ է բարձրացել կինեմատոգրաֆիայում ունեցած իր ներդրման համար մրցանակ ստանալու և միանգամից հայտարարել, որ ինքը 50 տարեկան է և լեսբուհի: Նրա խոսքով` ինքն ամբողջ կյանքում թաքցրել է դա` իր անձնական կյանքն ու հարազատներին պաշտպանելու համար:

Դիմելով արարողության հյուրերին՝ Ֆոսթերը հայտարարել է, որ իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին ավելի վաղ հայտնել է ընտանիքի անդամներին և մտերիմ ընկերներին: Մինչ այժմ դերասանուհին նախընտրում էր չմեկնաբանել իր անձնական կյանքը` չնայած իր կողմնորոշման մասին Հոլիվուդում վաղուց էին խոսում:

«Եթե դուք փոքր տարիքից հայտնի եք, ապա ստիպված եք պայքարել նորմալ, իրական և ազնիվ կյանքի համար: Այդ պատճառով գաղտնիությունը միշտ առաջին հորիզոնականում է եղել»,- պարզաբանել է Ջոդին:

Ջոդի Ֆոսթերը 20 տարի շարունակ հարաբերություններ է ունեցել պրոդյուսեր Սիդնի Բեռնարդի հետ: Դերասանուհին երկու որդի ունի՝ 14-ամյա Չարլզը և 11-ամյա Քրիստոֆերը:

«Իմ կյանքի մեծագույն սեր, իմ հերոս ընկերուհի, գործընկեր, իմ նախկին սիրեցյալ, իմ սրտին մոտ ընկերուհի, իմ կյանքի համախոհ, ամենավստահելի ընկեր, 20 տարվա սիրելի կին` Սիդնի Բեռնար, շնորհակալություն քեզ»,- ասել է նա:

Մինչ Էնն Հեթուեյը հիացմունքից սրբում էր արցունքները, իսկ Մել Գիբսոնը անհասկանալի շարժումներ էր անում, դերասանուհին հավելել է. «Մել՝ իմ ընկեր, դու փրկեցիր ինձ այս կյանքում»:

Շատ քննադատներ համարում են, որ Ֆոսթերի ելույթը նվիրված էր ոչ թե իր սեռական կողմնորոշմանը, այլ կինեմատոգրաֆիայից իր հեռանալու որոշմանը: Մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հարցին, թե արդյոք դերասանուհին որոշել է հեռանա՞լ կինեմատոգրաֆիայից, Ֆոսթերը բացասաբար է պատասխանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում