System of a Down հանրահայտ ռոք-խումբը ելույթ է ունենալու KUBANA փառատոնին, որը հինգերերդ անգամ անկացվելու է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում 2013թ. օգոստոսի 1-7-ը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով փառտատոնի կազմակերպիչներին:
KUBANA-ի մամլո ծառայության խոսքերով՝ այս տարի System of a Down-ը նախատեսում է թողարկել նոր ալբոմ, ինչը նշանակում է, որ փառատոնի ընթացքում կհնչեն ինչպես Toxicityն և SOAD ձայնասկավառակների հիթեր, այնպես էլ՝ նոր երգեր:
Բացի այդ կազմակերպիչները նշում են, որ դա կլինի խմբի միակ ռուսական համերգը 2013թ.
KUBANA փառատոնի շրջանակներում ելույթ են ունեալու նաև Guano Apes-ը, Ska-P-ն, Die Arzte-ը, The Misfits-ը, The Subways-ը, Scooter-ը, Bullet for My Valentine-ը, Enter Shikari-ն, Skillet-ը և այլք:
Նշենք, որ System of a Down խումբը կազմավորվել է Լոս Անջելեսում 1995թ. Սերժ Թանկյանի և դարոն Մալաքյանի կողմից: Ավելի ուշ նրանց միացել են Շավո Օջանյանը և Ջոն Դոլմայանը:









































