Արիզոնա նահանգում ոստիկանը սխալմամբ կրակել է սևամորթ տղամարդու: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Ֆինիքս քաղաքում: Նշվում է, որ ոստիկանը կրակ է բացել այն բանից հետո, երբ 34-ամյա Ռումեյն Բրիսբոնը ձեռքը գրպանն է տարել:
Ակնկալելով, որ տղամարդը գրպանից զենք դուրս կբերի, ոստիկանը երկու անգամ կրակել է նրա կրծքին: Ավելի ուշ պարզվել է, որ նա ձեռքը գրպանն է տարել հաբերի հանելու համար: Բրիսբոնը տեղում մահացել է:
Զոհի հարազատները հայտարարել են, որ դեպքը տեղի է ունեցել բազմաթիվ ականատեսների աչքի առջև, և նրանք մտադիր են արդարադատության հասնել:











































