Կանաչ թեյն օգնում է հիշել տեղեկությունը և ավելի լավ ընկալել այն: Հոլանդացի գիտնականները պնդում են, որ կանաչ թեյի օգտագործումը խթանում է տղամարդկանց մտավոր գործունեությունը:
Դա է ապացուցել 44 կամավորների միջոցով իրականացրած գիտափորձը:
Թեյը խմած կամավորների շրջանում ուղեղի ակտիվությունը բարձրացել է, որի հետևանքով նրանք ավելի լավ են հիշել և ընկալել տեղեկությունը:








































