Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը բարեհաջող կերպով փորձարկել է մեծ հեռահարության հրթիռներ: Այս մասին հայտնում է իսրայելական «Արուց շևա» ռադիոկայանը: Որոշ տվյալներով՝ դրանք արտադրվել են իրանական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ մի քանի տասնյակ կմ հեռահարությամբ երկու հրթիռները արձակվել են Գազայի հատվածի բազայից Միջերկրական ծովի ուղղությամբ: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ բավարարված է փորձարկման արդյունքներով:
Իսրայելի հետ վերջին հակամարտության ժամանակ Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 հրթիռ: Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարվածների համար կիրառվել են տեղական արտադրության M-75, ինչպես նաև իրանական Fajr-5 հրթիռները:








































