Իրանը ծրագրում է ամերիկյան դոլարն ու եվրոն բացառել իր տնտեսական գործառնություններից և առևտրում կիրառել միայն տեղական արժույթը: Այս մասին հայտարարել է Իրանի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Շամսեդին Հոսեյնին՝ փոխանցում է IRNA գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ նման առաջարկ արդեն ուղարկվել է մասնավոր ընկերություններին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո Իրանի Կենտրոնական բանկը իր արժութային պահուստները վերածել է ոսկու, ինչը շատ շահավետ էր:
Իրանի Արժութային կենտրոնի մամլո քարտուղար Սամեդ Քարիմին այսօր իր հերթին հայտարարել է, որ վերջին ամիսներին տեղի արժույթով ապրանքների ներկրման պահանջարկը մեծացել է:









































