Գերմանացի ռեփեր Բուշիդոն Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է հակաիսրայելական քարտեզ` «Ազատություն Պաղեստինին» խորագրով: Այս մասին տեղեկացնում է The Local-ը:
Նա, որպես իր պրոֆիլի նկար, հրապարակել է Իսրայելի քարտեզը` պաղեստինյան դրոշի գույներով:
Երաժիշտը, որը 2012թ. ամռանը որոշել է մուտք գործել քաղաքականություն, այդպիսով փաստորեն կատարել է քաղաքական հայտարարություն:
Որպես կանոն, նման հայտարարություն տարածում են ՀԱՄԱՍ-ի կողմնակիցները և պաղեստինան ծայրահեղական կազմակերպությունները, որոնք ժխտում են Իսրայելի գոյության իրավունքը:
Անձամբ Բուշիդոն ոչ մի կերպ չի մեկնաբանել իր տեղադրած նկարը:
Bild am Sonntag-ին տված հարցազրույցում նրա այդ քայլը դատապարտել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիֆրիխը:
Նրա խոսքով՝ քարտեզը չի նպաստում Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնմանը, այլ ատելություն է սերմանում: Նա Բուշիդոյին կոչ է արել անհապաղ հեռացնել նկարը իր օգտահաշվից:
Երաժշտի ստեղծագործությունը ամերիկյան գանգստերական ռեփի ոճի է: Իր երգերի պատճառով Բուշիդոն մեղադրվել է հակասեմիտականության, հոմոֆոբիայի ու կանանց ստորացնելու մեջ:









































