Քչերն են մտածում այն մասին, թե ինչ է տեղի փաստաթղթերի ու քարթրիջների հետ այն բանից հետո, երբ դրանք հայտնվում են աղբամանում: Գիտակցելով խնդիրը՝ գիտնականները որոշել են օպտիմալացնել տպագրության գործընթացը ու մշակել են մի քանի տպավորիչ տեխնոլոգիաներ:
Ներկայում Կալիֆոռնիայի համալսարանի քիմիկոսները ստեղծել են բազմակի օգտագործման նյութ: Նոր թուղթը իրականում իրենից ներկայացնում է ապակե կամ պլաստիկե շերտ:
Տեխնոլոգիան հիմնված է թթվային-վերականգնողական գունանյութերի հատկությունների վրա, որ ներկայում ազատ վաճառվում են: Գունանյութը պատկեր է գծում թղթի վրա: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որով տպիչը լուսավորում է այդ «թուղթը», թողնում է միայն տառեր ու այլ նշաններ՝ մյուս մակերեսին գունանյութը գունազրկելով:
Տեքստը կամ նկարը նման կրիչի վրա պահպանվում է մի քանի օր, ինչից հետո ինֆորմացիան կարող է ջնջվել՝ թուղթը հասարակ եղանակով տաքացնելով:










































