Միջբանկային հաղորդակցությունների SWIFT միջազգային համակարգից ռուսական բանկերի անջատումը «կնշանակի պատերազմ»: Այս մասին հայտարարել է ռուսական VTB բանկի նախագահ Անդրեյ Կոստինը Handelsblatt գերմանական պարբերականի հետ հարցազրույցում:
Կոստինի կարծիքով՝ այդ դեպքում ամերիկացի դեսպանը ստիպված կլինի նույն օրը լքել Մոսկվան:
Կոստինը խոստովանել է ռուսական բանկային համակարգի կախվածությունը դոլարից և եվրոյից և այն անվանել «տնտեսության առավել խոցելի մաս»: Նա նշել է, որ SWIFT-ից անջատվելու դեպքում Ռուսաստանն ունի գործողությունների այլընտրանքային պլան:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը SWIFT-ի ղեկավարությանը առաջարկել է բացառել Ռուսաստանին իր ծառայություններից, սակայն օպերատոր-ընկերությունը հրաժարվել է նման բան անել:








































