Ավստրալացի թենիսիստուհի Սամանտա Ստոսուրը անցել է Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջան: Մրցաշարի առաջին փուլում Ստոսուրն առավելության է հասել Թայվանի ներկայացուցիչ Չան Կայ-Չենի նկատմամբ` 7:6, 6:4 հաշվով:
Առաջին փուլի մյուս հանդիպմանը լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան 7:5, 6:0 հաշվով առավելության է հասել ավստրալուհի Բոյանա Բոբուշիչի նկատմամբ: Ռադվանսկան նույնպես անցել է Australian Open-ի երկրորդ շրջան:









































