Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հավաքել է 1053 ձայն՝ առաջ անցնելով Վլադիմիր Կլիչկոյից (775 ձայն) և Յոհան Պաբլո Էրնանդեսից (763 ձայն): Մեր հայրենակիցն այս անվանակարգում հաղթում է արդեն 6-րդ անգամ:
Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, ևս հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 12-րդ անգամ: Այս մասին տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամլո ծառայությունը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 45 մենամարտ, որոնցից 41-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ:
5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:








































