Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը միանշանակ բացառել է Գերմանիայի հավաքական իր վերադարձը: Բունդեսթիմի նախկին ավագն ավարտել է միջազգային կարիերան աշխարհի 2014 թվականի առաջնությունից հետո:
«Պետք է հիասթափեցնեմ ֆուտբոլային Գերմանիային: Իմ ժամանակն ազգային հավաքականում ավարտվել է: Գերմանիայի հավաքականի մարզաշապիկն ապագայում կկրեմ միայն որպես երկրպագու:
Բունդեսթիմում անցկացրել եմ 10 տարի: Ամեն ինչ հիանալի է: Թիմի ավագ եմ եղել և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- Bild-ը մեջբերում է Լամի խոսքերը:


































