Տոկիոյի «Ուէնո» գազանանոցում առավոտից մեծ հերթեր են գոյացել՝ կապված հսկա պանդաների ցուցադրության հետ:
Գազանանոցի ղեկավարությունը հայտարարել է, որ այն շրջանների բնակիչները, որոնք տուժել են ցունամիի և երկրաշարժի ժամանակ, կարող են անվճար մտնել գազանանոց:
Հսկա պանդաները Տոկիո են բերվել այս տարվա փետրվարին: Վերջին երեք տարիներին սա առաջին անգամ է, երբ պանդաների հետ հանդիպումը Ճապոնիայի ամենահին և ամենահայտնի գազանանոցում համընկնում է նրա գործունեության վերականգնման հետ, որը երեք շաբաթ առաջ աղետի հետևանքների պատճառով դադարեցվել էր:







































