Ինչպես հաղորդում է AZE.az-ը, Վրաստան ուղևորվող, 3 ցիստեռն նավթամթերք տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից ու շրջվել, ինչի հետևանքով նավթը լցվել է շուրջ 1000 խմ տարածության վրա:
Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի Պիրսաաթ գյուղակի տարածքում: Գնացքը ռելսերից դուրս գալու հետևանքով հրդեհ է առաջացել, այն հաջողվել է մարել միայն 5 ժամ անց:
Դեպքի հետևանքով տուժածներ չկան: Ներկայումս կատարվում է հետաքննություն։
Գնացքն ուղևորվում էր Բաքվի մոտ գտնվող Սանգաչալի նավթային տերմինալից վրացական Բաթում նավահանգիստ։




































