ՌԴ պաշտպանության նախարարությունը մինչև ընթացիկ տարեվերջ կհրաժարվի «պորտյանկաներից»՝ որպես համազգեստի տարր: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Մինչև 2013թ. վերջը մենք պետք է մոռանանք «պորտյանկա» բառը»,- հրաման է իջեցրել Շոյգուն:
Նրա խոսքով՝ այդ խնդրի լուծման համար հատկացվելու են հավելյալ միջոցներ:
Շատ երկրների բանակներ հրաժարվել են «պորտյանկաներից», սակայն ռուսական զինված ուժերում հագուստի այդ տարրը դեռ պահպանվում է` սկսած Պետրոս Մեծի ժամանակներից:
Համարվում է, որ դրանք ավելի լավ են համապատասխանում կոշիկի որոշ տեսակների, քան գուլպաները:







































