Բրազիլական «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը կրկին գովեստի խոսքեր է հղել «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսիի հասցեին: Բրազիլիայի հավաքականի խաղացողը բազմիցս նշել է, որ Մեսսիին համարում է աշխարհի լավագույն խաղացողը.
«Մեսսին իսկական աստղ է, և նրա հետ ոչ ոք չի կարող համեմատվել: Նա մեծ արագության պայմաններում հիանալի է վարվում գնդակի հետ: Նա լավ գիտի իր առաջադրանքն ու հստակ կատարում է այն:
Երբ հանդիպում ենք միմյանց, երկար խոսելու ժամանակ չենք ունենում, քանի որ հանդիպում ենք խաղերից հետո կամ մինչև դրանց մեկնարկը: Մենք քննարկում ենք խաղն ու հաջողություն մաղթում միմյանց»,- հայտարարեց Նեյմարը:








































