Դատելով ամեն ինչից՝ Դևիդ Բեքհեմը որոշել է գնալ կնոջ՝ Վիկտորիա Բեքհեմի հետքերով: Նախկին ֆուտբոլիստը թողարկում է հագուստի սեփական գիծը, գրում է Spletnik.ru-ն:
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ բրիտանացին երկարատև պայմանագիր է կնքել աշխարհի խոշորագույն առևտրային ընկերություններից մեկի՝ Li & Fung-ի հետ, որի հաճախորդներ են հանդիսանում Nike, Walt Disney, Coca-Cola, Marks & Spencer, Metro, Calvin Klein, Tommy Hilfiger և շատ այլ լեյբլներ:
Բեքհեմի գործընկերը կդառնա Սայմոն Ֆուլերը՝ երաժշտական և հեռուստատեսային պրոդյուսերը, որը ստեղծել է տաղանդների Idol հեռուստաշոուն, ինչպես նաև հիմնել է Spice Girls խումբը:
Հիշեցնենք, որ 2012 թ. մեր հերոսը համագործակցել է H&M մակնիշի հետ, իսկ մեկ տարի առաջ հանրության դատին է ներկայացրել կաշվե բաճկոնների հավաքածուն, որը ստեղծել է Belstaff բրենդի համար:












































