«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կմեկնի Ֆրանսիա։
«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության նախկին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ կունենա «Հայաստանի ներկան և ապագան» բանախոսությամբ Փարիզի Սամուէլ Մուրադ մշակութային սրահում հունվարի 16-ին։








































