Մյունխենի «Բավարիա»-ի սպորտային տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ «Ոսկե Գնդակ»-ին պետք է արժանանա թիմի դարպասապահ Մանուել Նոյերը, հաղորդում է ESPN-ը:
«Նոյերը մեծ դեր է կատարել «Մունդիալ-2014»-ի ժամանակ: Նա հիանալի որակներ ունի, ֆուտբոլային պատմության ընթացքում այսպիսի դեպք դեռ չի գրանցվել: Մանուելը հիանալի դարպասապահ է:
Իմ կարծիքով Գյոտցեն, Լամը, Մյուլերը, Շվայնշտայգերը և Ռոբենը նույնպես արժանի էին «Ոսկե Գնդակ»-ին»,- հայտարարել է Զամերը:









































