Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին որոշել է նոր պայմանագիր չստորագրել MLS-ի «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ի հետ ու ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ:
Թուրքական «Գալաթասարայ»-ը պատրաստ է պայմանագիր առաջարկել Անրիին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը: Ֆրանսիացին դիտարկում է թուրքական ակումբ տեղափոխության տարբերակը:
Այնուամենայնիվ, 37-ամյա հարձակվողը չի շտապում պատասխանել տարածվող ասեկոսեներին ու իր ապագայի վերաբերյալ հայտարարությամբ առայժմ հանդես չի եկել:







































