«Կատանիա»-ից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը կիսվել է տպավորություններով:
«Հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը մենք պետք է լուծած լինեինք դեռևս առաջին կեսում: Երկրորդ կեսում էլ մենք տիրում էինք նախաձեռնությանը, եթե հաշվի չառնենք մեր դարպասը խփված գոլը:
Մեր թիմը հավաքված չէր գործում, այդ իսկ պատճառով չօգտագործեցինք մեր պահերը, իսկ ահա «Կատանիա»-ն, ընդհակառակը, հասավ իր ուզածին: Մեզ ավելի շատ վստահություն է պետք սեփական ուժերի հանդեպ, ինչպես նաև հաղթելու ցանկություն», – չեխ մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:




































