Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ևս մեկ անգամ արձագանքել է Ուկրաինայի կառավարությունում վրացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նշանակմանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Սաակաշվիլիի հիմնած գրադարանում տեղի է ունեցել ուղիղ միացում, որի ընթացքում Սաակաշվիլին հայտարարել է, որ մտածում է վերադառնալ Վրաստան և ծառայել երկրին, ինչի պատճառով ինքը չէր կարող ընդունել Ուկրաինայի փոխվարչապետ նշանակվելու առաջարկը:
Նրա խոսքով՝ իր հասցեին հնչող մեղադրանքները շուտով կանհետանան:
«Ես չեմ կարող բարկանալ այդ հիմար մեղադրանքներից: Չեմ կարող երկիրը թողնել այդ անտաշներին: Ես մտածում եմ վերադառնալ և անպայման կվերադառնամ»,- հայտարարել է Սաակաշվիլին:









































