Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը մտադիր է մոտ ժամանակներս նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: «Ազնվականներ»-ը ցանկանում են երկար ժամանակ համագործակցել պորտուգալացի մասնագետի հետ:
Daily Express-ի փոխանցմամբ՝ պորտուգալացուն շահավետ պայմանմագիր է առաջարկվելու, որի պայմանների մասին մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Չելսի» է վերադարձել 2013թ. ամռանը: Նախորդ մրցաշրջանում «Չելսի»-ն 3-րդն էր մրցաշարային աղյուսակում, իսկ ընթացիկ մրցաշրջանում 13-րդ տուրից հետո միանձնյա գլխավորում է աղյուսակը:





































