Եղիսաբեթ II-ի թոռան՝ Զառա Ֆիլիփսի ամուսինը կլինի ռեալիթի-շոուի առաջին մասնակիցն արքայական ընտանիքից, գրում է The Sun-ը: Մարկ Թինդալը ձմեռային սպորտաձևերին նվիրված «Ցատկ» հաղորդաշարի երկրորդ սեզոնին մասնակցելու պայմանագիր է ստորագրել: Դա Channel 4-ի նախագիծն է:
Շոուի հերոսները պետք է տարբեր առաջադրանքներ կատարեն, այդ թվում՝ իրենց վարպետությունը ցուցաբերեն արագընթաց թեք ճանապաարհին, բոբսլեյում և սկելետոնում, նշում է The Daily Mail-ը: Սպասվում է, որ ծրագրի ձևաչափը նույնը կմնա, և հանդիսատեսը կկարողանա ուղիղ հեռարձակումներ տեսնել Ավստրալիայից 8-9 օրվա ընթացքում:
Channel 4-ի մամլո քարտուղարը հաստատել է նախագծին Թինդալի մասնակցությունը: Նախկին ռեգբիստը մարզումները կսկսի հաջորդ շաբաթ:











































