Համացանց են արտահոսել տեղեկություններ նոր արկածային մարտախաղի մասին՝ Assassin’s Сreed-ի շարքից: Victory աշխատանքային խորագրով խաղը 2015թ. կթողարկվի PS4-ի, Xbox One-ի ու PC-ի համար: Գործողությունների համար ընտրվել է վիկտորինյան Լոնդոնը՝ հայտնում է Kotaku պորտալը:
Լրագրողների ձեռքն է ընկել խաղի 7 րոպեանոց դեմո հոլովակը: Դրա իսկությունը հաստատել են Ubisoft հրատարակությունում:
Անձամբ հոլովակը դեռ չի տեղադրվել համացանցոմ:
Նախագծի մշակումը հանձնարարվել է Ubisoft Quebec ստուդիային, թեև մինչև վերջերս Assassin’s Creed խաղերով զբաղվել է մեկ այլ ստուդիա՝ Ubisoft Montreal-ը:
Assassin’s Creed սերիալի հերոսները ապրում են իրենց նախապապերի կյանքով, որոնք մասնակցել են տամպլիերների ու ասասինների անվերջ հակամարտությանը:









































