Կալիֆոռնիայի համալսարանի քիմիկոսները թուղթ են ստեղծել, որի վրա տպել հնարավոր է ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով: Այն կարելի է տաքացնել և այդպիսով ջնջել տպված տեքստը, հետո թուղթը նորից օգտագործել, հայտնում է Nature Communications ամսագիրը:
Գիտնականները պնդում են, որ այդպիսով 1 թուղթը կարող է օգտագործվել մինչև 20 անգամ՝ առանց տպագրության որակի կորստի:
Նորույթի աշխատանքը հիմնված է օքսիդավերականգնվող քիմիական ռեակցիայի վրա: Նոր սերնդի թուղթը ծածկված է ներկանյութով, որը հատուկ տպիչի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ դառնում է սպիտակ:
Այդպիսով՝ տպված տեղեկությունից ազատվելու համար բավարար է թուղթը կրկնակի օքսիդացման ենթարկել, և գունազրկված ներկանյութը կվերադարձնի իր նախկին գույնը: Թուղթը մինչև 115 աստիճան Ցելսիուս տաքացնելու դեպքում թղթի վերականգնման գործընթացը ընդամենը 10 րոպե կտևի:










































